Դեկտեմբերի 24-26-ի մանկավարժական մուտքի ճամբարին հրավիրվում են սահմանված կարգով կրթահամալիր դիմած, «Մուտք կրթահամալիր. քայլ առաջին՝ բլոգային-նախագծային ուսուցում» վերապատրաստում անցած մասնագետները։ Սա կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ընտրության հերթական փուլն է։
Մասնակցության համար անհրաժեշտ է առցանց լրացնել հայտը։
Ճամբարի բովանդակությունը.
Հանդիպումը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 8։45-9.00, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում (Ա. Բաբաջանյան 38/1)։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել 747246։