• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողի ուսումնական գործունեության գնահատման կարգ

 «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5 տարեկանների նախապատրաստական դասարան
2012-2013 ուսումնական տարի   

Սաների հաճախումների հաշվառում և գործունեության դիտարկում և գնահատում
Սաների հաճախումների հաշվառում
Սաների հաճախումների հաշվառումը կատարում է դաստիարակը կամ օգնականը. ամեն օր  էլեկտրոնային մատյանում, մինչև ժամը 9.30 գրանցում է սաների հաճախումը, նշում բացակայությունների պատճառները: Մատյանը մատչելի է ծրագրի ղեկավարին, բուժքրոջը, գրասենյակի ղեկավարին: 
Իր ներկայությունը ներկա-բացակայի էլեկտրոնային առանձին էջին նշում է նաև սանը: 
Գրասենյակի ղեկավարը, բուժքույրը (բժիշկը)  ուսումնասիրում են օրագրի տվյալները և իրականացնում համապատասխան գործողություններ ըստ կարգի:
Խմբում  արտակարգ դեպքի՝ կապի ընդհատման, համակարգչի խափանման դեպքում դասավանդողն ըստ կարգի անմիջապես այդ մասին տեղեկացնում է գրասենյակի (ծրագրի) ղեկավարին, հաճախումների հաշվառման  տեղեկությունը հաղորդում  բանավոր կամ   հեռախոսով: 
Արտակարգ պայմաններում՝ դպրոցում էլեկտրական հոսանքի կամ ինտերնետ կապի բացակայության դեպքում, գրասենյակի ղեկավարը նախակրթարանի սաների հաճախման հաշվառումը անձամբ է կատարում և տվյալներն հաղորդում բուժքրոջն ու խոհարարին:  
Դաստիարակը   էլեկտրոնային մատյանում գրանցումն անում է, հենց որ դա հնարավոր է դառնում։
Սաների տեղեկատուն վարում է (կազմում և փոփոխությունները օպերատիվ գրանցում է) դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարը: Ուսուցողական ծրագրի ղեկավարը ամեն շաբաթ ստուգում է խմբերի մատյանները, մատյանում գրանցում իր դիտողությունները:

Սաների զարգացման գրանցում
Տարվա ընթացքում  2 անգամ սաների ֆիզիկական աճի, առողջական վիճակի տվյալները և անձնական-ընտանեկան այլ տվայլներ, դրանց փոփոխությունները  գրանցվում են  էլեկտրոնային համապատասխան փաստաթղթում՝ սանի թերթիկի էլեկտրոնային տարբերակում:    

Սաների գործունեության դիտարկում  և գնահատում
5 տարեկանների  դիտարկումը կատարում է խմբի ծրագրի ղեկավարը` դաստիարակը:
Սաների գործունեության դիտարկումը բխում է «Սանի աճի և զարգացման բութագրից»:
Ուսուցողական ծրագրի ենթակայքի 5 տարեկանների  բլոգում լուսաբանվում է խմբի և սաների անհատական գործունեությունը:   
Բլոգը մատչելի է սովորողի ծնողին, դասարանում դասավանդողներին, որոնք նույնպես այնտեղ   լրացնում են իրենց դիտարկումները, հարցերը:

Դպրոց-պարտեզի էլեկտրոնային հասցեի skydrive-ում տեղադրված է դիտման մատյան, որը դասավանդողը պարբերաբար լրացնում է, դիտարկում է, համեմատում սանի ձեռք բերած հմտություններն ու կարողությունները, դրանց աճը:  Մատյանի  բաղկացուցիչներն են.
Հաճախում
Օլիմպիադաներ
Ստուգատես, տոնի 
Դիջիթեք
Ոսումնական ճամփորդություն
Ուսումնահետազոտական ճամբար
Առավոտյան ընդհանուր պարապմուք
Դիտարկման արդյունքներ` խնդիրներ, ձեռքբերումներ

Հաշվի առնելով դիտման մատյանի տվյալները՝ դասավարը ամեն շաբաթ ամփոփում է սանի գործունեությունը (գնահատում է), մշակում է սաների անհատական զարգացման նախագիծը և ըստ դրա կազմակերպում խմբի հետագա գործունեությունը: 
Եթե տվյալ օրը սանին վերաբերող գրանցման նյութ չկա, գրանցում չի կատարվում:
Ըստ  6-ամսյա դիտարկումների, բլոգի նյութերի ամփոփման` դասավանդողը լրացնում է սանի աճի և զարգացման բնութագիրը: 
Դասարանի սաների ձեռք բերած հմտությունների և կարողությունների գնահատումը իրականացվում է Գնահատման կենտրոնի միջոցով: