Նկարագրություն:
Այսօր՝ մայիսյան հավաքի երկրորդ օրը, մի խումբ դասավանդողներ ծանոթացան Դանիայի կրթական համակարգին: Սեմինարը վարում էր Վահրամ Թոքմաջյանը: Ներկաներին անչափ դուր եկավ այն փաստը, որ Դանիայում սկսնակ ուսուցչի աշխատավարձը կազմում է 3500 եվրո և երեք տարին մեկ աճում է 13-14 %-ով: Պակաս գրավիչ չէր Դանիայի քաղաքացիների համար անվճար բուհական կրթությունը: Ինքնատիպ, հետաքրքիր տեղեկություններով ու քննարկումներով լի սեմինար-պարապմունք էր: