Նկարագրություն:
Առավոտյան Նոր դպրոցի 22 հայրենագետիկներով շարժվեցինք դեպի Կոտայքի մարզի Վանատուր գյուղ (նախկին Աթարբեկյան, Քարվանսարա, Սուդագան): Առաջին կանգառը Վանատուր գյուղի Անանիա Շիրակացու անվան միջնակարգ դպրոցն էր, որտեղ մեզ անհամբեր սպասում էին բակում: Վանատուրցիների և սեբաստացիների համատեղ բակային նկարից հետո շրջեցինք դպրոցում, նվիրեցինք մեր տարած գրքերը, փոխանակեցինք էլ. հասցեները ու շարժվեցինք վանատուրցիների համար սրբատեղի դարձած հուշարձանը: Փոքրիկ միջոցառումից հետո վանատուրցիների հետ միասին շարժվեցինք դեպի Կապույտ Խաչ եկեղեցի (եկեղեցին իր կառուցվածքով նման էր Անիի սբ. Հովիվ եկեղեցուն): Հետո էլ Բերրի աղբյուր, ապա Սուդագանի սրբատեղի: Սրբատեղին գտնվում է համանուն լեռան ստորոտին:
Սուդագանի լեռը բավականին դժվար էր բարձրանալ, հետևաբար, ընտրեցինք մի փոքր երկար ճանապարհ: Հաղթահարեցինք պատվով…
Մեր այցը լուսաբանվել է տեղի հեռուստաալիքով:
Վերջում 15-20 րոպեով հյուրընկալվեցինք վանատուրցիների համար հերոս դարձած Սասուն Միքայելյանի շտաբում:
Տեղանունների մասին դիտավորյալ փակագծերը շատ չեմ բացել… այդ ամենը կպատմեն ակումբականները….
Պատասխանատուներ` Իվետա Ջանազյան և Մարինե Ամիրջանյան