Նկարագրություն:
Դպրոց-պարտեզի 5-6-րդ դասարանցի երեսունհինգ սովորողների հետ ուղևորվել ենք Արագածոտնի մարզի Մուղնի և Սաղմոսավան գյուղերը: Մուղնիում այցելել ենք Ս. Գևորգ եկեղեցի, շրջել ենք եկեղեցու տարածքում, քահանայի թույլտվությամբ նախաճշել ենք բակում, հիացել ու զմայլվել ենք հիասքանչ և գերազանց խնամված այգիով: Այստեղ գարունը ոչինչ չէր խնայել զարմացնելու իր շքեղությամբ... շշմեցնող տեսարան էր: Այնուհետև շարժվեցինք Սաղմոսավան գյուղ: Գյուղի միջով քայլեցինք մինչև Սաղմոսավանք: Այստեղ նույնպես տեսարանը հրաշք էր... խոսք չկար` ձյունապատ Արագած, Արա լեռ, ծաղկած ծառեր, մաքուր օդ... : Չափազանց զգույշ էինք տարածքի վտանգը հասկանալով: Կառույցի մասին մանրամասները լսելուց, աղոթելուց, հոգևոր երգեր երգելուց հետո շրջեցինք բակում և «իմացումի հրճվանք» ապրեցինք: Սկսվեցին խաղերը...Դե, ֆուտբոլ չխաղալ այս հրաշք կանաչ դաշտում չէինք կարող: Վերադարձել ենք մեծ տպավորություններով` գարունով լցված: