Նկարագրություն:
Չարենցի, Մահարու հետքերով մի խումբ ուխտավորներ հասանք Կարս ու Վան:Տեսանք Չարենցին`սև սատինե շապիկը հագին, դեղին երիզներով դպրոցական գլխարկը գանգուր, խիտ մազերին,գրքերը թևի տակ ուսումնարան շտապելիս:Կարսի բուլվարում առաջին սիրո ծնունդ «Երեք երգն» էր ձոնում Աստղիկ Ղոնդախչյանին:Իսկ Ագռավաքարում այս անգամ էլ չբացեց դուռը Մհերը.զայրացած է դեռ:Մահարու այրվող այգեստաններում դեռ լսելի են նրա խոսքերը.«Օրհնյալ լինես դու, կյանք»: