Նկարագրություն:
Փետրվարի 15-ին ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ կլոր սեղան «Ուսումնական ռադիո. ի՞նչ է տալիս սովորողներին» թեմայով: Քննարկմանը ներկա էին կրթահամալիրի բոլոր ռադիոխմագրությունները՝ «Էթիկետ», «Արտբզզան», «Միջին դպրոց», «Նոր դպրոց» և այլն: Ռադիոլրագրողները ներկայացրին իրենց առաջին փորձը ռադիոյում և խոսեցին ռադիոյի ընթացքում ձեռք բերած հմտությունների մասին: Պատմեցին, որ իրականում այդքան էլ հեշտ չէ առաջին քայլեր կատարելը, միշտ կա սխալ գործելու և դրանից վախենալու խնդիրը, սակայն վախը հաղթահարվում է ռիսկի դիմելով: Ռադիոն ինքնաարտահայտման միջոց է, որը տալիս է գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն: Ռադիոյի հետ առնչվելիս սովորում ես գրագետ խոսել, հաղթահարում ես ամաչկոտությունը, ավելի ուշադիր ես լինում, կարողանում ես տիրապետել մոնտաժային ծրագրերի: Ինձ համար ռադիոն հետաքրքրություն է: Երբ դու կարող ես ընտրել քեզ անհանգստացնող որևէ հարց, համակարգված աշխատել, այսինքն՝ հարցախույզ անել ու արդյունքում հասականալ՝ ինչքան պետքական բաներ ես վերցնում: Ռադիոն ընդլայնում է աշխարհայացքդ և թույլ տալիս դուրս գալ սահմաններից:
Մարիամ Գևորգյան
Լուսանկարները՝ Աննա Մաթևոսյանի