Նկարագրություն:
«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի բաղադրիչ է ուխտագնացությունը Երերույքի տաճար: Երերույքի տաճարը կամ 10-րդ դարի մի արձանագրության համաձայն` Սուրբ Կարապետ վկայարանը, վաղ քրիստոնեական շրջանի` 4-5-րդ դարերի շինություն է, որն իր մեջ ունի անտիկ ճարտարապետության տարրեր: Տաճարը Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտ է: Ըստ ժողովրդական մի ստուգաբանության` անվանումն առաջացել է 6 սյուների ճարտարապետական լուծումից, որի շնորհիվ հեռվից դիտողին թվում է, թե տաճարը երերում է: Երերույքը համարվում է Հայաստանի հնագույն և ամենաարժեքավոր կառույցներից մեկը: Տաճարը շատ է տուժել 1988 թվականի երկրաշարժից և այժմ կիսավեր վիճակում է: