Երկար քայլարշավից հետո որոշեցինք հանգստանալ գետի ափին: Մի քիչ նստեցինք, ջրով խաղացինք, զրուցեցինք: Երբ գետի ափին էինք, մի պապիկ նկատեց մեզ, մոտեցավ, սկսեց հարց ու փորձ անել ու հետո մի հետաքրքիր պատմություն պատմեց: Ասաց, որ մենք շատ պատմական վայրի մոտ ենք. Ակսել Բակունցին բերել են այս կիրճ և ասել՝ փորի քո գերեզմանը: Դրանով փորձել են դաժանորեն «երկարացնել» նրա կյանքը։
Նյութն ամբողջությամբ Միքայել կամենդատյանի բլոգում:
Ինչ կապ ունի՝ քայլք, թե ճամփորդություն. նույն բավականությունն է, էմոցիաները, ուղեկցող ժպիտն ու նոր գիտելիքը: Իսկ երկար կամ կարճ տևելը՝ ժամանակը, հավատացե՛ք, աննկատ է: Բնապահպանների մի խմբով ուսումնասիրում ենք Երևանի ջրանցնքերը։ Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում Դալմայի ջրանցքն էր: Անկեղծ ասած, սրա վիճակն ավելի բարվոք ու արդարացնող էր, քան նախորդը՝ Մալաթիայի ջրանցքը: Տեղ-տեղ աղբակույտեր նկատվում էին, բայց վիճակը ծանր չէր: Չկար գարշահոտություն կամ տհաճություն պատճառող մանրուք: Շարունակեցինք ուսումնասիրությունները:
Կարդացեք Մարգարիտա Կարախանյանի բլոգում:
Դիտեք նաև տեսանյութը՝ Դեպի Հրազդանի կիրճ: