Ճանապարհներին է անցնում մեր կյանքի մեծ մասը ու լավ է,որ ճամփիդ ընկերը լավն է լինում, ու լավ է,որ այդ ճանապարհը հիշելու ու պատմելու առիթ է դառնում։ Գիտեք ի՞նչ հավես է մի հարկի տակ մեծ խմբով ապրելը,կենցաղը կիսելը,իրար համար ճաշ պատրաստել,միասին վառարանի շուրջ նստելը,զրուցելն ու կարտոֆիլի պլեճ ուտելը։Լոռու մարզում մի լավ ման ենք եկել, ճանաչել մեզ շրջապատող աշխարհն իր լավ ու վատ կողմերով։