Հոկտեմբերի 16-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանի ազգային պատկերասրահի 2-րդ հարկում կգործի Վրաստանի ժամանակակից նկարիչներ Մարիամ Շաքարաշվիլի և Բեքա Սակվարելիձեի ցուցահանդեսը: Մուտքն ազատ է:
«Ապագայի ճամբար» Անակլիայում նախագծային խումբ արդեն հատել է հայ-վրացական սահմանը: Խմբի հետ կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարով` +995 574194606, կամ` գրել ճամբարի ղեկավար Աննա Երիցյանի ֆեյսբուքյան էջին:
Այսօր՝ հունիսի 25-ին, ցերեկային տապից հետո կարող ենք զբաղել մաթեմատիկական հետաքրքիր խնդիրներ լուծելով: Յուրաքանչյուր լուծված խնդիրը մեկ աստիճանով նվազեցնում է շոգը:
Հուլիսի 22-ին՝ կիրակի, հրավիրում եմ Արագածի հարավային գագաթի վերելք-քայլարշավին: Սկիզբը՝ առավոտյան 7:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, ավարտը՝ 20:00: