Այսօր՝ ժամը 14:00-ից մինչև 16:00-ն, «Անի»հյուրանոցի «Գառնի»սրահում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Cambridge University Press»-ի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին հայաստանյան տարբեր ուսումնական կենտրոնների, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, ինչպես նաև՝ մի շարք հրատարակչությունների և գրախանութների ներկայացուցիչներ: Վերոնշյալ քննարկմանը մասնակցում էր նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ներկայացուցիչը: