Նախաճաշելուց հետո դուրս եկա թարմ օդ շնչելու: Անվտանգության աշխատակիցն ասաց, որ մի անգլիացի զբոսաշրջիկ եկեղեցու մոտ է: Միստր Յուրայի հետ գնացինք հյուրին դիմավորելու: Նրա անունը Քեյթ Գրեգորի էր: Քեյթը արևային պայծառ տեսարաններ էր լուսանկարում: Հետաքրքիր զրույց ծավալվեց: Հարցրինք, թե ինչու է նման լուսանկարներ անում: Քեյթը պատասխանեց՝ քանի որ Անլիայում եղանակը փոփոխական է, նման արևային տեսարաններ հ
Հոկտեմբերի 22-ին Գանձասարի ճամբարականներս հաջողություն ունեցանք այցելել Մարտակերտի շրջանում գտնվող Խոջալուի Բաբաջանյանի անվան տանկային գումարտակ: Մեզ դիմավորեց գումարտակի հրամանատարի տեղակալ՝ փոխգնդապետ Լեռնիկ Ասայանը: Նրա ուղեկցությամբ շրջեցինք զորամասում, տեղեկացանք այն մասին, որ գումարտակն ունի հարուստ մարտական տեխնիկա, իսկ վերջերս կազմակերպված փորձնական տագնապի ժամանակ՝ գերազանց արդյունքներ
Սիրով հայտնում ենք բոլորին, որ դեպի Գանձասար մեկնող խումբը արդեն ճանապարհին է: Բոլոր ավտոբուսներում տիրում է ուրախ մթնոլորտ: Քիչ անց մեզ կմիանան Ծաղկունքի մեր գործընկերները` Սարգիս Ավագյանի գլխավորությամբ:
Սեպտեմբերի 27-ին Դպրոց-պարտեզի 5-6-րդ դասարանի սովորողների խումբը «Քարանձավային բնակավայրեր» նախագծով մեկնեցին Սյունիքի մարզ: Առաջին օրվա նկարները` Ազնիվ Հովհաննիսյանի բլոգում:
Ուրախությամբ հայտնում եմ, որ ճամբարական սեբաստացիների խումբը հաջողությամբ ժամանել է բանակման վայր՝ Բյուրական: Հանրահայտ Բյուրական գյուղից 5 կմ հեռավորության վրա գտնվող մեր բանակավայրը, տեղակայված է Արագածի լանջերին, շուրջ 2200 մ բարձրության վրա: Եզակի ու աննման է տեղանքի բնաշխարհը: Ամենուր կանաչ ու փարթամ բուսականություն է, օդն էլ մաքուր ու ջինջ: Հեռվում ծառերի խիտ սաղարթների միջից նշմարվում է
Այսօր, ինչես նախօրոք հայտարարված էր, կայացավ Բյուրական մեկնողների հանդիպումը: Հանդիպման ընթացքում ներկայացրեցի իմ ունեցած ողջ ինֆորմացիան և նախապատրաստվեցինք մեկնարկի: Շատ կարևոր և ոգևորիչ էր այն հանգամանքը, որ մենք գործ ունենք ճամբարային կյանքին արդեն իսկ ծանոթ մարդկանց և պարտաստակամ ծնողների հետ: Մեկնարկը տպավորիչ էր, հաջորդ կանգառը Բյուրականում: Մեկնումը տեղի կունենա Օգոստոսի 19-ին, ժամը 10-
Օգոստոսի 19-24-ը մասնակցում ենք սկաուտական ևս մի ճամբարի: Գնում ենք հարազատ դարձած Բյուրական:
Այս անգամ մասնակցում ենք Հայկական ազգային սկաուտական շարժման՝ ՀԱՍԿ, բանակումին: Սա շատ լավ առիթ է սկաուտական հմտություններ ու նոր ընկերներ ձեռք բերելու և նոր կապեր ստեղծելու համաիր:
Այս գիշեր ճամբարականերին սպասվում է խարույկ սկաուտների հետ, կարտոֆիլ, խորոված նրբերշիկ: Այդ ամենին ավելանում է հարիսայի պատրաստումը կրակի վրա: Առավոտյան արթնանալու ենք, ուտելու ենք գիշերվա եփած հարիսան ու ճանապարհ ընկնենք դեպի Երևան: