Ողջույններ Զիկատարից: Էկոտուր 2013 միջազգային ճամբարը մեկնարկել է: Բոլոր մասնակիցներն արդեն ճամբարում են: Կայացավ մասնակիցների հավաքը: Ճամբարի ղեկավար Հասմիկ Նալբանդյանը ներկայացրեց աշխատակարգը, մասնակիցները բաժանվեցին ջոկատների և փոքր հանգստից հետո սկսվեց առաջին արշավը: Եղանք արհեստական լճակի մոտ, քայլեցինք սաղարթախիտ անտառի արահետով՝ ճանապարհին համտեսելով անտառի բարիքները:
Հուլիսի 9-ին մեկնարկում է Էկոտուր 2013 միջազգային մրցույթի ճամբարային երկրորդ փուլը:Ճամբարային 5 օրեր Տավուշի մարզի Զիկատար բնապահպանական կենտրոնում: Մասնակիցներն են Թբիլիսիի Սայաթ Նովայի անվան դպրոցի, Լոռու մարզի և Կրթահամալիրի «Էկոկակտուս» գլխավոր մրցանակակիր թիմերը:
Հուլիսի 5-ին ավարտվում է Ծիրանծեսը կամ միանում նորածին ծեսին: Հուլիսի 7-ից կրթահամալիրի նախակրթարաններում և ճամբարներում նոր ծես է սկսվում՝ «Ջուր-ճլմփոց»: Այս ծեսով նախակրթարանը միանում է կրթահամալիրյան «Ջուր» նախագծին:
Արդեն երեք օր է՝ Բյուրականում կրթահամալիրի 5-11-րդ դասարանների սովորողների խումբը ապրում է ճամբարային հագեցած կյանքով՝ արշավներ, սկաուտական հմտությունների ուսուցում, խաղ-մրցույթներ, երգ-պար, երեկոյան՝ խարույկ, գիշերը՝ քնապարկեր...
Այսօր Կրթահամալիրի կենտրոնում Էկոտուր 2013-ի հաղթողների հանդիպումն էր: Ճաբարի ղեկավար Հասմիկ Նալբանդյանը ներկայացրեց Զիկատար ճամբարի մանրամասները, պայմաններն ու մասնակիցներին: Հենց Կողբ գյուղում կրթահամալիրի սովորողներին կմիանան Թբիլիսիի և Լուռու մարզի հաղթող թիմերը: Բոլորը ոգևորված սպասում են Էկոճամբարի մեկնարկին: