Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ արհեստակցական կազմակերպության խորհրդի հերթական նիստը:
Նիստի օրակարգում դրված էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ արհեստակցական կազմակերպության կանոնադրությունում որոշ փոփոխությունների հարցը և փորձի փոխանակման նպատակով տեղական արհեստակցական կազմակերպությունների, միջազգային արտաքին կապեր ստեղծելու անհրաժեշտությունը:
Նիստի ժամանակ ելույթ ունեցավ Աշոտ Տիգրանյանը, ով մանրամասն ուսումնասիրել էր արհեստակցական կազմակերպության կանոնադրությունը և առաջարկեց մի քանի փոփոխություններ և կանոնադրության նոր խմբագրում: Փոփոխման նախագիծը կներկայացվի:
Այնուհետև Արտակ Զարգարյանը խոսեց միջազգային արտաքին կապեր հաստատելու մասին: Ներկայացրեց նորվեգացիների հետ համագործակցության նամակը և
«Միջազգային Կրթական» (Education International) կազմակերպության հետ անդամակցելու անհրաժեշտությունը: