«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներքին ուսումնասիրություն կազմակերպելու կարգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (այսուհետ՝ կրթահամալիր) ուսումնասիրությունները կազմակերպվում են.
- կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) հրամանով
- կրթահամալիրի ուսումնական մասնաճյուղի ղեկավարի հրամանով:
Կրթահամալիրում ներքին ուսումնասիրությունը չորս փուլ ունի։
- Նախապատրաստական փուլ։ Այստեղ նշվում են, թե ինչ նպատակով է կազմակերպվում ուսումնասիրությունը, ինչ գործիքներ են կիրառվում, ովքեր են ուսումնասիրություն կատարողները, ինչ ժամկետներում։
- Ուսումնասիրության փուլ։ Այս փուլում նշված գործիքների կիրառմամբ կատարվում է բուն ուսումնասիրությունը։
- Ամփոփման փուլ։ Ուսումնասիրությունից հետո խումբը գրավոր ներկայացնում է ուսումնասիրության արդյունքները (հաշվետվություն):
- Հաշվետվությունում նշվում են այն թերությունները, որոնք ենթակա են վերացման, թերությունը շտկողը և ժամկետը: Եթե հայտնաբերված թերությունը հնարավոր է եղել շտկել ուսումնասիրության ընթացքում, այդ մասին նույնպես արձանագրվում է: Հաշվետվությունում արձանագրված փաստի հետ համաձայն չլինելու դեպքում, համապատասխան անձը կարող է առանձին կարծիք ներկայացնել: Ուսումնասիրության հաշվետվությունը ներկայացվում է կրթահամալիրի մասնաժողովին կամ վարչական խորհրդին:
- Շտկման փուլ։ Ոուսումնասիրության ընթացքում գրանցված թերությունները շտկվում են նշված ժամանակահատվածում, և այդ մասին գրավոր տեղեկացվում են մասնաժողովը կամ վարչական խորհուրդը: