2011-2012 ուստարվա ձմեռային արձակուրդը սկսվում է.
- դեկտեմբերի 25-ից՝ 1-4-րդ, 5-6-րդ դասարանցիների համար.
- դեկտեմբերի 27-ից՝ 7-9-րդ դասարանցիների համար.
- դեկտեմբերի 28-ից՝ 10-12-րդ դասարանցիների համար.
- դեկտեմբերի 30-ից՝ մանկապարտեզների սաների, դասավանդողների և այլ աշխատողների համար:
- Կրթահամալիրի բնականոն գործունեությունը, ուսումնական պարապմունքները վերսկսվում են 2012թ. հունվարի 9-ից: 2011թ. դեկտեմբերի 26-ին, ժ. 11:00, աշխատողների դեկտեմբեր ամսվա ընդհանուր ժողով մայր դպրոցում:
- Առաջին կիսամյակի ուսումնական աշխատանքի՝ հանրակրթության, խորացված ուսուցման, ընտրությամբ գործունեության արդյունքների հաշվետվությունը ներկայացվում է 2012թ. հունվարի 25-28-ը: Սովորողները, դասավանդողները, ուսուցողական ծրագրի, ուսումնական կենտրոնների ղեկավարները, մասնագետները հաշվետվությունները մինչև 2012թ. հունվարի 25-ը հրապարակում են կայքում` իրենց անհատական էջերում:
- Երկրորդ կիսամյակն սկսվում է 2012թ. հունվարի 30-ին:
- Հաստատել Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների տոնացույցը (հավելված 1):
- Սույն հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր սովորողներին, նրանց ծնողներին, կրթահամալիրիաշխատողներին:
Հավելված 1
Ամանորյա տոնախմբությունների, դիմակահանդեսների ժամանակացույց
Դեկտեմբերի 24
11.00 - Նախակրթարաններ
13.00 - Կրտսեր դպրոցներ (1-4-րդ դաս.)
17:00 - 5-6-րդ դասարաններ
Դեկտեմբերի 26
17:00 - Կրթահամալիրի 7-9-րդ դասարաններ
Դեկտեմբերի 27
17:00 - Ավագ դպրոցներ, քոլեջ
Դեկտեմբերի 28
14:00 - Աշխատողների ամանորյա տոնախմբություն