1. Ուսումնական պարապմունքներ,
2. ՄԶԿ վերապատրաստման սեմինարներին մասնակցություն,
3. օլիմպիական ճամբար,
4. ուսումնահետազոտական ճամփորդության կազմակերպում,
5. մասնակցություն օնլայն քարտեզագրության դասընթացներին,
6. մեդիաօլիմպիադա:
1. Հոկտեմբերի 3-ից դասավանդել եմ հանրակրթական ծրագրով նախատեսված դասաժամերը, հունվարի 23-ից դասավանդել եմ լրացուցիչ դասաժամեր:
2. Մասնակցել եմ ՄԶԿ վերապատրաստման սեմինարներին:
3. Մասնակցել եմ հոկտեմբերի 24-29-ը Գանձասարում անցկացված մեդիաօլիմպիական ճամբարի կազմակերպմանը:
4.Դեկտեմբերի 21-ին կազմակերպել եմ ուսումնահետազոտական ճամփորդություն դեպի ԵՊՀ, որտեղ տեղի ունեցավ « Տուրիզմի դերը հասարակության զարգացման գործում» խորագրով գիտաժողովը:
5. Դեկտմբերի 5-9-ը մասնակցել եմ «PH» կազմակերպության կողմից կազմակերպված օնլայն քարտեզագրության սեմինարներին:
6. Էմանուել Ագջոյանի հետ իրականացրել ենք <<Մեդիաօլիմպիադա ձմեռ 2011-2012>> հարցերի կազմումը, առաջադրանքների ստուգումն ու գնահատումը: