Հասմիկ Նալբանդյան
Հակոբ Հակոբյանի անվան բնագիտության և տեխնիկայի կենտրոն
Կիսամյակային հաշվետվություն
I կիսամյակ
2011-12ուստարի
Որպես ֆիզիկայի ուսուցիչ պարապել եմ ավագ դպրոցի 11-րդ դասարանում (7ժամ), 12-րդում (8ժամ), միջին դպրոցի ընտրությամբ գործունեություն 8-րդ դասարանում(4ժամ):
Կազմել եմ գնահատման կենտրոնի կողմից ֆիզիկայի ստուգման թեսթեր և ստուգել եմ 7-12-րդ դասարանների աշխատանքները:
Կազմել եմ աշնանային և ձմեռային օլիմպիադաների ֆիզիկայի և էկոլոգիայի առաջադրանքները և ստուգել եմ պատասխանները:
Մշակել եմ էկոլոգիայի դասավանդման ծրագիրը ավագ դպրոցում:
Պարբերաբար մասնակցել եմ «Տիեզերք» ակումբի աշխատանքներին: Մենք <<Տիեզերք>> ակումբում; «Տիեզերքն» ու մեր կրթահամալիրը; «Տիեզերք» ակումբի առաջին կինոդիտում-քննարկումը
Հոկտեմբեր ամսին «Կրթական կամուրջներ» նախագծով կրթահամալիրի ուսուցիչների և բարձր դասարանցիների 30 հոգանոց խմբով այցելել ենք Թբիլիսի` ի թիվս այլ ծրագրերի` էկոլոգիական նախագծերի ներկայացման, վրացական կողմի փորձին ծանոթանալու, 2012թվականին էկոտուրի նախագիծը համատեղ իրականացնելու հարցը քննարկելու համար:
11-րդ դասարանցիների հետ կազմակերպել եմ ուսումնական ճամփորդություն Կարինի ATP տնկարան, Ֆիզիկայի դասը ԴԻՋԻՏԵՔ էքսպո-2011-ում http://mskh.am/am/node/11272/, էկո-արշավ դեպի Հավուց թառ, Թռչկանի ջրվեժ
Յուրաքանչյուր շաբաթ կազմակերպել և մասնակցել եմ մասնագիտական սեմինարներին:
Մշտապես հետևել եմ կայքի աշխատանքներին և հնարավորինս մասնակցել աշխատանքներին:
Զեկույցով ելույթ եմ ունեցել 2011թ. հոկտեմբերյան հավաքին և «Դպիրում» տպագրվել է հոդված Էկոլոգիայի ուսուցում էկոլոգիական նախագծերի իրականացմամբ վերնագրով
Ինչ է քեզ համար էկոլոգիան
Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագրի հերթական հանրապետական սեմինար Մեդիա կենտրոնում
12-րդ դասարանցիների հետ քննարկել ենք «Հրազդանի էկոլոգիական խնդիրները և մենք»
Մասնակցել եմ վարչական նիստերին, գնահատման հետ կապված Ավագ դպրոցում սովարողների առաջադիմությանը նվիրված ուրբաթօրյա հանդիպումներին, աշխատողների ժողովներին, տարբեր քննարկումների:
Հանդիպել եմ ծնողների հետ, նրանց հետ քննարկել եմ սովորողների հետ առնչվող հարցեր` առաջադիմություն, գործունեություն, վարքի և այլն:
Առայժմ այսքանը: