• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատաժամանակի փոփոխության մասին

Կրթահամալիրի 2012թ. օրացույցով նախատեսված աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. հաստատել դասավանդողների, մասնագետների աշխատաժամանակի կառուցվածքը (անհատական պլանի ռեժիմը) 2012թ. մարտի 26-ից ապրիլի 6-ի համար.
  2. հանձնարարել գրասենյակների ղեկավարներին ապահովել աշխատաժամանակի հաշվառումը և օրվա վերջում՝ մինչև 17:00 ներկայացնել գրասենյակ.
  3. հանձնարարել կրթահամալիրի դպրոցների, ուսումնական կենտրոնների և ծառայությունների  ղեկավարներին ապահովել ռեժիմով նախատեսված աշխատանքների արդյունավետությունը և անհրաժեշտ նյութական պայմաններ.
  4. մեթոդական բաց պարապմունքները կազմակերպել մանկավարժության կենտրոնի հաստատած ժամանացացույցի և աշխատակարգի համաձայն.
  5. դասավանդում և դասավանդման հետ կապված աշխատանքները կազմակերպել դպրոցների ղեկավարների հաստատած ժամանակացույցների և դասացուցակների համաձայն.
  6. ընդհանուր հավաքներ, ըստ դպրոցների հավաքներ, զատկական ծեսի նախապատրաստման պարապմունքները կազմակերպել համաձայն մանկավարժության կենտրոնի կազմած՝ կից ներկայացվող ժամանակացույցի.
  7. հրամանին անհատապես ծանոթացնել կրթահամալիրի աշխատողներին:

 

9.00-9.15 - ընդհանուր պարապմունք

9.15-15.05- դասավանդում և դասավանդման հետ կապված աշխատանք

15.15-16.45 -  մեթոդական բաց պարապմունքներ, ընդհանուր հավաքներ, հավաքներ ըստ դպրոցների, զատկական ծեսի նախապատրաստման պարապմունքներ