• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դաստիարակների հերթական սեմինար-պարապմումնքը

 

  Նոյեմբերի  3-ին   տեղի ունեցավ նախակրթարանի աշխատողների՝ դաստիարակներ, օգնականներ, երաժշտության դաստիարակներ,  հերթական  սեմինար-պարապմումքը: 

    Հռիփսիմե Առաքելյանը ներկայացրեց իր բլոգը:Նա ներկայացրեց  բլոգի կիրառման առանձնահատկությունները, հնարավորությունները, բլոգը՝ որպես տեղեկատու, ուսումնական, ծնողական կրթության կազմակերպման, ծրագրի տարածման, դիտարկման տարածք-միջավայր:

Դաստիարակները զուգահեռաբար խոսում էին իրենց անհատական բլոգների, դրանց  առանձնահատկությունների մասին: 

Կարճ ժամանակով քննարկմանը մասնակցեց նաև տիար Բլեյանը: Նա խոսեց բլոգի պարտադիր օգտագոծման և կարևորության  մասին:

Որոշվեց մոտակա ծնողական սեմինարի թեման՝ բլոգ:  

  Սեմինար-պարապմունքի մյուս թեման՝ սաների երաժշտական զարգացման կազմակերպումը տարբեր մեթոդների և հնարքների կիրառմամբ:     

    Մասնակիցները քննարկեցին և որոշեցին   կրթահամալիրյան օրերին նախակրթարանների մասնակցության բովանդակությունը: