• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շշմելու այցելություն «Տերյան» մշակութային կենտրոն

Նկարագրություն: 
Շշմելու այցելություն տաղանդավոր-ստեղծական Լիլիթ Մելիքյանի արվեստանոց՝ էն էլ մշակութային կենտրոն դարձած արվեստանոց («Տերյան» մշակութային կենտրոն), ուր ամեն մի անկյուն-հատված առանձնահատուկ ուշադրությամբ ու արարմամբ է լցված, ու հետաքրքիր օրինաչափությամբ էնպես է արված, որ էդքան տեսակով-նյութականությամբ-ոճով տարբեր ստեղծագործությունները մի տեսակ մեկ-ամբողջական են նայվում ու մի բան էլ խաղաղ ներդաշնակություն բերում վրադ, հետո՝ ավելի ուշ, նոր սկսում ես զգալ-ուսումնասիրել աշխատանքները արդեն առանձին-առանձին, հետո՝ մի քանի ավելորդ անգամ էլ ես շրջում, որ նորից բան բաց չթողնես ու մեկ է՝ էլի դուրս ես գալիս մի տեսակ համ չհասցրած-չկշտացած-անավարտ, համ լրիվ լիքը՝ էն էլ ինչ-որ բան ստեղծելու հավեսով լիքը: