Նկարագրություն:
Գիտե՞ք, երեկ ինձ համար գրքի տոն էր: Անահիտ մորաքույրս մեզ անակնկալ մատուցեց իր սպասված այցով ու նվեր գրքով: Ես նրան լավ ընդունեցի: Մենք միասին խաղացինք, քաղցրավենիքներ ճաշակեցինք, ընթերցեցինք ու արտասանեցինք: Օրն ավարտվեց հայրիկիս անակնկալով: Նա ինձ ու մայրիկիս հետաքրքիր, գունեղ ու նոր գրքեր նվիրեց: Շնորհիվ իմ սիրելիների, արդեն մեծ գրադարան ունեմ: Ես շա՜տ ընթերցասեր եմ: Բլբլան, ճարպիկ ու ընթերցասեր Դավիթ Սեբաստացին եմ: