• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք: Եկեք միասին նշենք վրացերենի տոնը

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունների հավանությանն արժանացած «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ»  ծրագրով «Վրացերենի օրեր» ամենամյա նախագծին, որն ավանդաբար նշվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Նախագիծն իրականացվում է ապրիլի 12-14-ը։  Վրացերենի օրերին Թբիլիսիի քաղաքապետարանի հովանավորությամբ մասնակցում են Թբիլիսիի թ. 98 դպրոցի սովորողները և ուսուցիչները` դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեի ղեկավարությամբ, վրացական մանկական պարի խումբ։ Ապրիլի 13-ի ցուցահանդեսի բացումը և համերգը իր ներկայությամբ պատվելու է ՀՀ-ում Վրաստանի դեսպանը։

Ապրիլի 13-ին

9:30-11:00     Վրացերենի բաց պարապմունք  կրթահամալիրի Մայր դպրոցում (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)

14:00-15:00    Թբիլիսյան պլեների արդյունքների ցուցահանդես կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում (հասցեն՝ Րաֆֆու 69/1)

15:00-16:30    Միասնական տոնական համերգ կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում, մրցանակների հանձնում (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)

Տեղեկատու հեռ.` 091 75 07 55, 093 999 539

Մանրամասն ծրագիրն այստեղ: