• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այրիվանք

Նկարագրություն: 
Վանքային համալիրը գտնվում է Հայրավանք գյուղի ժայռե հրվանդանի վրա: Հիմնադրվել է IX-XIII դդ. քառախորան եկեղեցու կառուցմամբ, որին կից XX դ. կառուցվել է գավիթը: Վանքից 1 կմ հեռավորության վրա գտնվում է “Սպիտակ բերդ” կոչվող ամրոցը: Ավանդության համաձայն Հայրավանքը վերջինիս հետ կապված է եղել ստորգետնյա ուղիով և այդ պատճառով էլ կոչվել է նաև Այրիվանք: Վանքն ունի խաչաձև հատակագիծ, ըստ գավթի պատի վրա եղած արձանագրության` կառուցվել է 1211 թ. սև, սրբատաշ, բազալտե քարերով: Մեզ է հասել կիսավեր վիճակում, առանց գմբեթի: 1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ.: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել: Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին` Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել: Հ. Թումանյանի «Աղավնու վանքը» լեգենդի հիմքում ընկած է այս զրույցը: