Օգոստոսի 10-ին Լոռու մարզում, Լերմոնտովո գյուղի տարածքում մեկնարկում է կրթահամալիրի բնագիտական-տիեզերագիտական-տեխնիկական ստեղծագործության ամառային բաց` արշավախմբային-հայրենագիտական ճամբարը։ Շնորհակալ ենք ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակին` սկաուտական «Անդրանիկ» ճամբարի տարածքը տրամադրելու համար։
Ճամբարը ղեկավարում է Անահիտ Գևորգյանը։ Ճամբարում գործելու են կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի աստղադիտակը և աստղացուցարանը, կազմակերպվել են հայրենագիտական արշավներ և բարձունքների հաղթահարում։ Տիեզերագետների ջոկատը ղեկավարում է Լևոն Արամյանը։ Ճամբարի պատասխանատուներն զբաղվում են մասնակիցների ընտրությամբ, կազմակերպական այլ հարցերով։
Ճամբարի ուղեգիր կարող եք ձեռք բերել կրթահամալիրի մեդիակենտրոնում (հասցեն` Րաֆֆի 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, հեռախոս` 74 72 46), կամ դիմելով ճամբարի պետ Անահիտ Գևորգյանին (AnahitGevorgyan@mskh.am)։