Նկարագրություն:
Աշնանային ամենամյա հավաք. օր երրորդ
Ավագ դպրոց- վարժարանի սովորողները աշնանային ամենամյա հավաքի երրորդ օրը եղան Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի Աշոտ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ արտագնա կլոր սեղանի շուրջ ներկայացրին կրթահամալիրում իրականացվող ծրագրերը:
Գեղամավան գյուղը ( նախկին անունը Շահրիզ ) հիմնադրվել է 1928 թվականին: Նրա առաջին բնակիչները եղել են Թուրքմենչայի պայմանագրից հետո Պարսկաստանի Մակուի շրջանի Անձուկ գյուղից գաղթած 400 գաղթականներ: Սակայն գյուղի տարածքում VII դարում բնակության մասին վկայող հնագիտական տեղեկություններ կան:
Բնակավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում՝ Հրազդան
գետի ձախակողմյան ափին՝ ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա :
1946 թվականին գյուղը անվանափոխվել է և մինչև այժմ կոչվում է Գեղամավան: