• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեքիաթ թոռնիկիս

Սիրելի´ տատիկներ ու պապիկներ, ամանորյա տոների նախաշեմին «Զանգակ հրատարակչությունը» հրավիրում է ձեզ` մասնակցելու «Հեքիաթ թոռնիկիս» ծրագրին: Դուք հնարավորություն ունեք ոչ միայն ձեր թոռնիկներին, այլ նաև շատ փոքրիկների պատմելու ձեր սիրելի հեքիաթը: Մեր առաջին հեքիաթային հանդիպումը տեղի կունենա  դեկտեմբերի 13-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 27-ը: Մասնակցության համար հարկավոր է.

1. Լինել տատիկ կամ պապիկ, ունենալ թոռնիկ

2. Թոռնիկի հետ որոշել, թե ինչ հեքիաթ եք պատմելու, քանի որ թոռնիկն էլ պետք է մասնակցի հեքիաթի ներկայացման ընթացքին: Նա կարող է՝

·         ցուցադրել այդ հեքիաթի իր նկարազարդումներն ու ձևավորումները:

·         Կերպարանավորել հերոսներից որևէ մեկին:

3. Նախապես զանգահարել և գրանցվել:

Հիշե´ք, որ յուրաքանչյուր օր ունենալու է հինգ հեքիաթասաց, իսկ հեքիաթի ներկայացման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն: Յուրաքանչյուր օրվա հեքիաթները գնահատվելու են հենց այդ օրվա մասնակիցների ու հյուրերի կողմից: Վերջին տոնական փուլ անցնող հեքիաթասաց զույգերին սպասվում են անակնկալներ:

Սիրելի´ տատիկներ, պապիկներ ու թոռնիկներ, մաղթում ենք ձեզ գեղեցիկ համագործակցություն և սպասում ձեզ հետ հանդիպմանը մեր ջերմ հարկի ներքո:

Միջոցառումը տեղի կունենա «Զանգակ գրատանը»:

Մուտքն ազատ է:

Հասցեն`ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2

Հեռ.՝ 010 23 25 28

Սիրով՝ Զանգակ հրատարակչություն

«Տիգրան Հայրապետյան» գրադարան, կրթահամալիրի ընթերցարաններ