Նկարագրություն:
Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո սկսեցինք աշխատել Քոլեջի պտղատու այգում: Տնկեցինք մեր բերած տնկիները և մինչև անձրևի սկսվելը ավարտեցինք մեր աշխատանքը: Հետո շրջեցինք Քոլեջում, եղանք տարբեր սենյակներում, զարմացանք, սովորեցինք: Մեր ընկերների հետ պարեցինք, զրուցեցինք և մասնակցեցինք «Ամառային ճամբար 2016»-ի քննարկմանը: Օրն ամփոփեցինք իրիկնային Երևանում զբոսնելով, մեզ չխանգարեց նույնիսկ անձրևը: Շնորհակալություն գեղեցիկ օրվա համար:
Արամ Հովսեփյան, Ներքին Գետաշեն