• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մաթեմատիկական մրցույթ-ստուգատեսի առաջին երկու օրերի արդյունքները

Նոյեմբերի 10-ին Դպրոց-պարտեզում և նոյեմբերի 11-ին Գեղարվեստի կրտսեր դպրոցում տեղի ունեցան մաթեմատիկական մրցույթ-ստուգատեսի երկու մրցութային օրերը, որին  մասնակցեցին 3-4-րդ դասարանի սովորողների 24 խմբեր (  96 սովորող ):  Ուզում եմ կիսվել այս օրերի իմ տպավորություններով. ինձ համար կարևոր չեն այն արդյունքները , որոնք ես այժմ կհրապարակեմ, չնայած  որ սովորողները  հրաշալի մասնակցություն ունեցան: Այնքան հրաշալի պահեր եղան ստուգատեսի ընթացքում, որոնք առավել են բոլոր տեսակի միավորներից և որոնք  հնարավոր չէր ֆիքսել տեսախցիկով: Ես տեսնում էի սովորողների համախմբվածությունը, նրանց լուրջ մոտեցումը, նրանց անհանգստությունը, ինչպես էին օգնում միմյանց, ինչպես էին քննարկում, վերլուծում: Ստուգատեսի ընթացքում մոտեցա խմբերից մեկին և  նկատեցի, որ խմբի անդամները տարբեր խնդիրներ են կատարում և իմ այն հարցին, թե ինչու՞ նույն խնդիրը չեք կատարում , նրանք պատասխանեցին. «Մենք 7 րոպե ունենք, պետք է ճիշտ օգտագործենք ժամանակը», և ի վերջո, թե ինչպես էին գրկախառնվում ամեն անգամ, երբ գտնում էին խնդրի լուծումը: Ես երջանիկ էի...

Հաջորդ փուլ անցած խմբերին և  բոլոր խմբերի միավորներին կարող եք ծանոթանալ բլոգում:

Իսկ ստուգատեսը դեռ շարունակվում է և սկսվել են 5-6-րդ դասարանի սովորողների մրցութային օրերը: