Նկարագրություն:
Սեբաստացիների փոքրիկ խումբը ուղևորվեց Սոլակ՝ Մայրավանքի բարձունքը նվաճելու: Կոմիտասյան երգը, մտերմիկ զրույցը և ճանապարհին հանդիպած ալոճի ծառերն ավելի հեշտ ու հետաքրքիր դարձրին հաղթահարման ընթացքը: Արշավի ամենափոքր մասնակիցը չորսամյա Լևոնն էր, ով առանց դժվարության բարձրացավ մինչև վերջ և նույնպիսի թեթևությամբ էլ ետ իջավ: Տպավորություններն աննկարագրելի են, Մայրավանքը հիասքանչ էր, իսկ անատառը՝ ներկված աշնանային գույներով...