Նկարագրություն:
Նոր դպրոցի սովորողների հետ (նրանց հետ մտերմացել էինք թարգմանական համատեղ դասերի ընթացքում) եղանք Օշականում: Օշականը մեզ դիմավորեց մանրիկ անձրևով ու մարդաշատությամբ: Օշականից հետո ուղևորվեցինք Կարմրավոր եկեղեցի (շատ եմ հավանում այդ գողտրիկ եկեղեցին): Կարմրավորում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: Իջանք Աշտարակի ձոր, քայլեցինք, հետո վերելք դեպի Ս. Սարգիս եկեղեցի, այնուհետև քայլք մինչև Երևան տանող խճուղի: Սիրուն, հագեցած օր էր: