Նկարագրություն:
Հուլիսյան մեր այս օրը սկսվեց առավոտյան ժամը 8-ին: Խումբ-խումբ աշխատում էինք, երբ մեզ այցելեց տիար Բլեյանը: Մենք սպասում ենք Տիարի այցին, քանի որ նրա այցից հետո պարզ է դառնում մեր անելիքը:
Այսօր նաև իմ հերթապահության օրն էր: Նշեմ, որ աշխատանքային ջոկատի երկու պատանի՝ Սևակ Էյթանյանը և Գոռ Զաքարյանը,աշխատանքային օրվա վերջում ներկայացան փաստաթղթերով: Նրանք արդեն Քոլեջի սովորողներ են: