Նոր դասավանդողի թափուր պաշտոնի մասին հայտարարում է կրթահամալիրի տնօրենը: Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է mskh.am-ում, հանրապետական ԶԼՄ-ներում, այդ թվում՝ «Կրթություն» թերթում։
Թափուր պաշտոնի համար մրցույթը համակարգում է կրթահամալիրի փոխտնօրենը՝ մանկավարժության գծով (այսուհետ՝ փոխտնօրեն)։ Մրցույթի մասնակիցները mskh.am-ի «Գործատու» էջի միջոցով կրթահամալիր դիմած, դիմող մասնագետների վերապատրաստումն անցած, հայտարարված պահանջներին բավարարող մասնագետներն են: Մրցութային ստուգումների բովանդակությունը որոշվում է ըստ կրթական ծրագրերի և դասավանդվող առարկայի։ Ստուգումները, բովանդակությունից ելնելով, կազմակերպվում են տեղում կամ հեռավար ձևով: Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են կրթահամալիրի փոխտնօրենը, դպրոցի ղեկավարը, համապատասխան ուսումնական կենտրոնի ղեկավարը, վերապատրաստող մասնագետը (մասնագետները), փորձառությունը ղեկավարող մանկավարժական աշխատողը, կրթահամալիրի կադրերի տեսուչը։
Ներկայացվող պահանջներ
Մրցույթի փուլերը
Մրցույթի ողջ ընթացքը, սկսած «Գործատու» էջի հասանելիությունից, մրցույթի բոլոր փուլերը բաց են, լուսաբանվում են mskh.am-ում։
Մրցույթի ամփոփում
Հանձնաժողովի անդամներն իրենց եզրակացությունը ներկայացնում են գրավոր։ Մրցութային հանձնաժողովի քարտուղարը կադրերի տեսուչն է. նա ընդունում է մասնակցության հայտերը, մասնակիցների փաստաթղթերը, կազմում է մրցույթի ամփոփման արձանագրությունները, որոնք էլեկտրոնային մատենավարության՝ սահմանված կարգով պահվում են կադրերի տեսուչի փոստի էլեկտրոնային պահոցում։ Մրցույթի արդյունքները և աշխատողի թեկնածությունը հանձնաժողովը կրթահամալիրի տնօրենին ներկայացվում է էլեկտրոնային տեղեկանքով, որը ներառում է հղումներ՝ թեկնածուի բլոգը, ինքնակենսագրությունը, վերապատրաստող մասնագետի, փորձառության ղեկավարի, որոշված ստուգումները կատարած մասնագետների և այլ երաշխավորություններ։ Աշխատանքի ընդունվող մասնագետները ներկայացվում են կրթահամալիրի խորհրդին։
Մրցույթի կազմակերպման իրավական հիմքերը
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք