• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հանրակրթական Դիջիթեք 2012» մրցանակակիրների և մրցանակների մասին

 

Կրթահամալիրում իրականացվող «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրով նախատեսված «Հանրակրթական Դիջիթեք 2012» ստուգատեսի ծրագիրը, ընթացքը, արդյունքները հրապարակված են www.mskh.amկայքի digitec.mskh.amենթակայքում: Ստուգատեսի մրցանակային հանձնաժողովը, սահմանված կարգով, որոշել է հաղթողներին, սահմանված կարգով հրապարակված են դրանք: Գլխավոր և հատուկ մրցանակները հաղթողներին սահմանել և հանձնել են ստուգատեսի գործընկեր և բարեգործական կազմակերպությունները (ցանկը www.mskh.amկայքի digitec.mskh.amենթակայքում): Խրախուսական մրցանակների արժանացած սովորողներին և ուսուցիչներին պարգևատրելու համար.

  1. սահմանել կրթական վաուչերներ 30.000 դրամ արժողությամբ ուսուցիչների համար և 15.000 դրամ արժողությամբ՝ սովորողների համար, պայմանով, որ գումարը ստացողը ծախսում է թվային գործիքներ ձեռք բերելու, ունեցած թվային միջոցները նորացնելու համար:
  2. Ստուգատեսի մրցանակային հանձնաժողովի ներկայացմամբ.
  • «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներից պարգևատրել մրցանակակակիր դասավանդողներին.
  • կրթահամալիրի «2012թ. պարգևատրման ֆոնդից պարգևատրել մրցանակակակիր սովորողներին.

 

Կրթահամալիրի տնօրեն՝                                      Ա. Բլեյան