«Նոթբուքը ինձ դասընկեր» 1-12-րդ դասարաններ PDF
Թող գա սովորելու նա, ում համար`
- ուսանել նշանակում է մտածել, ուսումնասիրել.
- ստեղծականության, երևակայության զորացումը առաջնային է.
- ազատության ոգին և կրթությունն անանջատ են:
Թող գա նա, ով`
- համոզված է, որ չկա մեդիա` չկա կրթություն.
- ուսանում է` տանը և դպրոցում շարունակ օգտագործելով մեդիան.
- ուսումնասիրության, մեդիայի և թարգմանության շնորհիվ մշտապես աշխարհի իրադարձությունների կենտրոնում է:
Թող գա նա, ով`
- համերաշխ ու ոգեղեն հավաքանիում շարունակ դրսևորում է իր ուսումնական կարողությունները և անձնային որակները.
- իր միջավայրը` որպես կրթական պարտեզ, դարձնում է խնամված, հետաքրքիր և գրավիչ.
- կրթության միջոցով ուզում է դառնալ տնտեսող, հոգատար, գործուն հայրենատեր քաղաքացի:
Թող գա`
- 2-5 տարեկան նախադպրոցականը.
- 1-9-րդ դասարանցին.
- 10-12-րդ դասարանցին
- հիմնական կամ միջնակարգ կրթություն ունեցողը
- շարունակական կրթության պահանջով մարդը:
Կրթահամալիրը տարբեր կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների միավորում է, կրթական յուրահատուկ աշխարհ: Ծնողը իր երեխայի հետ ընտրում է կրթական ծրագիրը և նրա նախասիրությամբ ձևավորում անհատական կրթական պատվեր, մասնակցում կրթական միջավայրի զարգացմանը:
Ճանաչեք մեզ` www.mskh.am
Հասցե` ՀԱԶ Բ-1թ., Ա. Բաբաջանյան 25
Էլ. փոստ` info@mskh.am.
Տեղեկատու հեռախոս` 73.23.30, 091.43.10.99
Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն
Պարտեզում`
- 2-3 տարեկանների խնամքի խմբեր
- 3-5 տարեկանների զարգացման խմբեր
- 5 տարեկանների նախադպրոցականի զարգացման խմբեր
Կրտսեր դպրոցում`
- 1-6-րդ դասարաններ. օտար լեզուների ամենօրյա ուսուցում, տեխնոլոգիական, այդ թվում` մեդիա, հմտությունների և սովորողի ազատ ընտրությամբ ուսումնական նախասիրությունների զարգացում
- 5 տարեկանների նախնական ուսուցման դասարան
Միջին դպրոցում`
7-9-րդ դասարաններ. օտար լեզուների և տեխնոլոգիական, այդ թվում` մեդիա, կարողությունների կիրառում, սովորողի ազատ ընտրությամբ ուսումնական նախասիրությունների զարգացում, մասնագիտական կողմնորոշում
Խորացված ուսուցման 10 - 12-րդ դասարաններում
Ավագ դպրոց-վարժարանում
- կիրառական մաթեմատիկայի և ծրագրավորման
- ֆիզիկայի, էլեկտրոնիկայի և ծրագրավորման
- քիմիկոս-կենսաբանի, բժշկի
- տնտեսագետ-մենեջերի
- օտար լեզուների-թարգմանության և տուրիզմի
- մեդիատեխնոլոգիաների, լրագրության և օտար լեզուների
- իրավագետ-քաղաքագետ-հասարակագետի
- հայագետի, արևելագետի
- մարզական-մարզչական
- մանկավարժական-սոցիալական աշխատանքի
Գեղարվեստի ավագ դպրոցում
- կերպարվեստի և համակարգչային գրաֆիկայի
- գեղարվեստական նախագծման, մոդելավորման և դիզայնի
- հրատարակչական աշխատանքի
- կինոյի և թատրոնի
- երաժշտության և պարի
Արտադրությամբ ուսուցման 10 - 12-րդ դասարաններում
Արհեստների ավագ դպրոցում
- ոսկերիչ-զարդագործի
- խեցեգործ-դիզայների
- լուսանկարչության, պոլիգրաֆիայի
- գործվածքի, գորգի-կարպետագործի
- վարսավիր-դիմահարդարի
- խոհարարի, սննդի կազմակերպման
- կենդանաբուծության
- բուսաբուծության
- ատաղձագործության
- մետաղագործության
- կարի և մոդելավորման
- համակարգիչների շահագործման
- շինարարական աշխատանքների
- ռազմական գործի
- սպասարկման ոլորտի ծառայությունների
Քոլեջում
- Արհեստագործական 1-ամյա ուսուցում` հիմնական և միջնակարգ կրթության հիմքով, վերը նշված մասնագիտություններով (արհեստներով)
- Միջին մասնագիտական ուսուցում միջնակարգ կրթության հիմքով, հետևյալ մասնագիտություններով.
դասավանդումը տարրական դասարաններում
նախադպրոցական կրթություն
ֆիզիկական կուլտուրա և սպորտ
երաժշտական կրթություն
զարդարվեստ, կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ
Արտադրությամբ ուսուցում, արդիական մասնագիտական միջավայր, մասնագիտական փորձառություն, օտար լեզուների, տեխնոլոգիաների, այդ թվում` մեդիա, ուսուցում-գործածում: Պետական նմուշի դիպլոմ:
Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն
- Դասարանում համացանց, էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ
- Դասարանում սովորողի անձնական նոթբուքի-նեթբուքի գործածման խրախուսում
- Ծնողի ընտրությամբ «Նոթբուքը ինձ դասընկեր» միջազգային ծրագրի դասարան
- Դպրոցում և տանը մեդիատեխնոլոգիաների մշտական գործածում
- Մարմնամարզությունը, այդ թվում` գեղարվեստական, և լողուսուցումը դպրոցական կենցաղի բաղկացուցիչ
- Ֆիզիկական կրթությունը` 5-րդ դասարանից սովորողի ընտրած մարզաձև
- Երկարօրյա ուսուցում, առողջ ու մատչելի սնունդ, սովորողների ապահով տեղափոխում
- Տևական շրջան Հայաստանից բացակայած երեխաների համար` անհատական ուսումնական պլաններ ու ծրագրեր
- Օլիմպիադաներ, ստուգատեսներ, ցուցահանդեսներ, ստեղծագործական ճամբարներ, հաշվետվություններ, տոներ, ծեսեր
- Տնտեսող, հոգատար, գործուն հայրենատիրոջ կրթություն` հայրենագիտական և ուսումնական ճամփորդությունների, քաղաքացիական-էկոլոգիական ուսումնական նախագծերի, անհատական և խմբային նախաձեռնությունների իրագործման միջոցով
- Սովորած օտար լեզվի (այդ թվում` գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, վրացերեն, արաբերեն, իտալերեն, թուրքերեն, պարսկերեն, ռուսերեն) հետագա ուսուցում
- 11-12-րդ դասարանում մասնագիտական փորձառություն, մասնագիտական կրթությունը կրթահամալիրի պետական քոլեջի 2-րդ կուրսում շարունակելու հնարավորություն
Այս ամենը` խնամված, ջեռուցվող, անվտանգ, անլար ինտերնետով, գրավիչ ուսումնական միջավայրում, արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներում, ուսումնական կենտրոններում, հետազոտող ուսուցչի և իր բնագավառում հայտնի մասնագետի ներկայությամբ։
Այցեքարտեր
Նոր դպրոց-պարտեզ
ՀԱԶ Բ-1թ. Ա. Բաբաջանյան 47/1, հեռախոս` 010 74 43 80, ղեկավար` 093595244, nor@mskh.am
Դպրոց -պարտեզ
ՀԱԶ Բ-4թ. Ա. Բաբաջանյան 38/1, հեռախոս` 010 74.21.72, ղեկավար` 077092848, dproc-partez@mskh.am
Գեղարվեստի դպրոց-պարտեզ
ՀԱԶ Բ-1թ. Րաֆֆու 69/1, հեռախոս` 010 73.52.10, ղեկավար`093994945, artschool@mskh.am
Հիմնական դպրոց
Իսակովի 52/6, հեռախոս` 010 73.61.00, ղեկավար` 098404476, himnakan@mskh.am
Միջին դպրոց
ՀԱԶ Բ-1թ. Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 010 74 00 42, ղեկավար`094340454, mijin@mskh.am
Ավագ դպրոց-վարժարան
ՀԱԶ Բ-1թ. Ա. Բաբաջանյան 25, 74 00 42, ղեկավար` 094340454, varjharan@mskh.am
Գեղարվեստի ավագ դպրոց
ՀԱԶ Բ-1թ. Րաֆֆի 69/1, 73 52 10, ղեկավար` 093805813, էլ. փոստ` artschool@mskh.am
Արհեստագործական ավագ դպրոց
ՀԱԶ Բ-1թ. Անդրանիկի92/1, 010 74 00 22, ղեկավար` 091551440, էլ. փոստ` arhestagorcakan@mskh.am
Քոլեջ
ՀԱԶ Բ-1թ. Ա.Բաբաջանյան 25, 010 73 53 30, 091 542452, qollege@mskh.am