• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք սովորելու

«Նոթբուքը ինձ դասընկեր» 1-12-րդ դասարաններ  PDF

Թող գա սովորելու նա, ում համար`

  • ուսանել նշանակում է մտածել, ուսումնասիրել.
  • ստեղծականության, երևակայության զորացումը առաջնային է.
  • ազատության ոգին և կրթությունն անանջատ են:

Թող գա նա, ով`

  • համոզված է, որ չկա մեդիա` չկա կրթություն.
  • ուսանում է` տանը և դպրոցում շարունակ օգտագործելով մեդիան.
  • ուսումնասիրության, մեդիայի և թարգմանության շնորհիվ մշտապես աշխարհի իրադարձությունների կենտրոնում է:

Թող գա նա, ով`

  • համերաշխ ու ոգեղեն հավաքանիում շարունակ դրսևորում է իր ուսումնական կարողությունները և անձնային որակները.
  • իր միջավայրը` որպես կրթական պարտեզ, դարձնում է խնամված, հետաքրքիր և գրավիչ.
  • կրթության միջոցով ուզում է դառնալ տնտեսող, հոգատար, գործուն հայրենատեր քաղաքացի:

Թող գա`

  • 2-5 տարեկան նախադպրոցականը.
  • 1-9-րդ դասարանցին.
  • 10-12-րդ դասարանցին
  • հիմնական կամ միջնակարգ կրթություն ունեցողը
  • շարունակական կրթության պահանջով մարդը:

Կրթահամալիրը տարբեր կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների միավորում է, կրթական յուրահատուկ աշխարհ: Ծնողը իր երեխայի հետ ընտրում է կրթական ծրագիրը և նրա նախասիրությամբ ձևավորում անհատական կրթական պատվեր, մասնակցում կրթական միջավայրի զարգացմանը:

Ճանաչեք մեզ`  www.mskh.am

Հասցե`  ՀԱԶ Բ-1թ., Ա. Բաբաջանյան 25
Էլ. փոստ`  info@mskh.am.
Տեղեկատու հեռախոս` 73.23.30, 091.43.10.99

 

Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն

Պարտեզում`

  • 2-3 տարեկանների խնամքի խմբեր
  • 3-5 տարեկանների զարգացման խմբեր
  • 5 տարեկանների նախադպրոցականի զարգացման խմբեր

Կրտսեր դպրոցում`

  • 1-6-րդ  դասարաններ. օտար լեզուների ամենօրյա ուսուցում, տեխնոլոգիական, այդ թվում` մեդիա, հմտությունների և սովորողի ազատ ընտրությամբ ուսումնական նախասիրությունների զարգացում
  • 5 տարեկանների նախնական ուսուցման դասարան

Միջին դպրոցում`
7-9-րդ դասարաններ. օտար լեզուների և տեխնոլոգիական, այդ թվում` մեդիա, կարողությունների կիրառում, սովորողի ազատ ընտրությամբ ուսումնական նախասիրությունների զարգացում, մասնագիտական կողմնորոշում

Խորացված ուսուցման 10 - 12-րդ դասարաններում

Ավագ դպրոց-վարժարանում

  • կիրառական մաթեմատիկայի և ծրագրավորման
  • ֆիզիկայի, էլեկտրոնիկայի և ծրագրավորման
  • քիմիկոս-կենսաբանի, բժշկի
  • տնտեսագետ-մենեջերի
  • օտար լեզուների-թարգմանության և տուրիզմի
  • մեդիատեխնոլոգիաների, լրագրության և օտար լեզուների
  • իրավագետ-քաղաքագետ-հասարակագետի
  • հայագետի, արևելագետի 
  • մարզական-մարզչական
  • մանկավարժական-սոցիալական աշխատանքի

Գեղարվեստի ավագ դպրոցում 

  • կերպարվեստի և համակարգչային գրաֆիկայի
  • գեղարվեստական նախագծման, մոդելավորման և դիզայնի
  • հրատարակչական աշխատանքի
  • կինոյի և թատրոնի
  • երաժշտության և պարի

Արտադրությամբ ուսուցման 10 - 12-րդ դասարաններում

Արհեստների ավագ դպրոցում

  • ոսկերիչ-զարդագործի
  • խեցեգործ-դիզայների
  • լուսանկարչության, պոլիգրաֆիայի
  • գործվածքի, գորգի-կարպետագործի
  • վարսավիր-դիմահարդարի
  • խոհարարի, սննդի կազմակերպման
  • կենդանաբուծության 
  • բուսաբուծության 
  • ատաղձագործության
  • մետաղագործության
  • կարի և մոդելավորման
  • համակարգիչների շահագործման
  • շինարարական աշխատանքների
  • ռազմական գործի 
  • սպասարկման ոլորտի ծառայությունների

Քոլեջում

  • Արհեստագործական 1-ամյա ուսուցում` հիմնական և միջնակարգ կրթության հիմքով, վերը նշված մասնագիտություններով (արհեստներով)
  • Միջին մասնագիտական ուսուցում միջնակարգ կրթության հիմքով, հետևյալ մասնագիտություններով.
    դասավանդումը տարրական դասարաններում
    նախադպրոցական կրթություն
    ֆիզիկական կուլտուրա և սպորտ
    երաժշտական կրթություն
    զարդարվեստ, կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ

Արտադրությամբ ուսուցում, արդիական մասնագիտական միջավայր, մասնագիտական փորձառություն, օտար լեզուների, տեխնոլոգիաների, այդ թվում` մեդիա, ուսուցում-գործածում: Պետական նմուշի դիպլոմ:

 

Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն

  • Դասարանում համացանց, էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ
  • Դասարանում սովորողի անձնական նոթբուքի-նեթբուքի գործածման խրախուսում
  • Ծնողի ընտրությամբ «Նոթբուքը ինձ դասընկեր» միջազգային ծրագրի դասարան
  • Դպրոցում և տանը մեդիատեխնոլոգիաների մշտական գործածում
  • Մարմնամարզությունը, այդ թվում` գեղարվեստական, և լողուսուցումը դպրոցական կենցաղի բաղկացուցիչ
  • Ֆիզիկական կրթությունը` 5-րդ դասարանից սովորողի ընտրած մարզաձև
  • Երկարօրյա ուսուցում, առողջ ու մատչելի սնունդ, սովորողների ապահով տեղափոխում
  • Տևական շրջան Հայաստանից բացակայած երեխաների համար` անհատական ուսումնական պլաններ ու ծրագրեր
  • Օլիմպիադաներ, ստուգատեսներ, ցուցահանդեսներ, ստեղծագործական ճամբարներ, հաշվետվություններ, տոներ, ծեսեր
  • Տնտեսող, հոգատար, գործուն հայրենատիրոջ կրթություն` հայրենագիտական և ուսումնական ճամփորդությունների, քաղաքացիական-էկոլոգիական ուսումնական նախագծերի, անհատական և խմբային նախաձեռնությունների իրագործման միջոցով
  • Սովորած օտար լեզվի (այդ թվում` գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, վրացերեն, արաբերեն, իտալերեն, թուրքերեն, պարսկերեն, ռուսերեն) հետագա ուսուցում
  • 11-12-րդ դասարանում մասնագիտական փորձառություն, մասնագիտական կրթությունը կրթահամալիրի պետական քոլեջի 2-րդ կուրսում շարունակելու հնարավորություն

Այս ամենը` խնամված, ջեռուցվող, անվտանգ, անլար ինտերնետով, գրավիչ ուսումնական միջավայրում, արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներում, ուսումնական կենտրոններում, հետազոտող ուսուցչի և իր բնագավառում հայտնի մասնագետի ներկայությամբ։

 

Այցեքարտեր

Նոր դպրոց-պարտեզ
ՀԱԶ Բ-1թ. Ա. Բաբաջանյան 47/1, հեռախոս` 010 74 43 80, ղեկավար` 093595244,  nor@mskh.am

Դպրոց -պարտեզ
ՀԱԶ Բ-4թ.  Ա. Բաբաջանյան 38/1, հեռախոս` 010 74.21.72,  ղեկավար` 077092848, dproc-partez@mskh.am

Գեղարվեստի դպրոց-պարտեզ
ՀԱԶ Բ-1թ. Րաֆֆու 69/1, հեռախոս` 010 73.52.10,  ղեկավար`093994945,  artschool@mskh.am

Հիմնական դպրոց
Իսակովի 52/6, հեռախոս` 010 73.61.00,  ղեկավար` 098404476,  himnakan@mskh.am

Միջին դպրոց
ՀԱԶ Բ-1թ. Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 010 74 00 42,  ղեկավար`094340454,  mijin@mskh.am

Ավագ դպրոց-վարժարան
ՀԱԶ Բ-1թ. Ա. Բաբաջանյան 25,  74 00 42, ղեկավար` 094340454,  varjharan@mskh.am
 

Գեղարվեստի ավագ դպրոց
ՀԱԶ  Բ-1թ. Րաֆֆի 69/1, 73 52 10, ղեկավար` 093805813, էլ. փոստ` artschool@mskh.am

Արհեստագործական ավագ դպրոց
ՀԱԶ Բ-1թ. Անդրանիկի92/1,  010 74 00 22, ղեկավար` 091551440, էլ. փոստ` arhestagorcakan@mskh.am

Քոլեջ
ՀԱԶ Բ-1թ. Ա.Բաբաջանյան 25, 010 73 53 30,  091 542452,  qollege@mskh.am