Կրթահամալիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ Արցախի Վանք գյուղում և «Գանձասար» ճամբարում կազմակերպում է Արցախի և կրթահամալիրի ռազմահայրենասիրական, ռազմամարզական, տեխնիկական ստեղծագործության, հայրենագիտական-էկոլոգիական պատանեկան ակումբների հոկտեմբերյան ստեղծագործական հավաք: Այդ նպատակով.
- հաստատել ստեղծագործական հավաքի կրթահամալիրի մասնակիցների ցուցակը (հավելված 1), նախատեսել, որ հավաքին, որպես ճամբարականներ, մասնակցում են 25 մասնակիցներ Արցախի հանրակրթական դպրոցներից, ինչպես նաև Վանք գյուղի սովորողներ առանց գիշերակացի.
- հաստատել ստեղծագործական հավաքի ծրագիրը.
- ստեղծագործական հավաքի ղեկավար նշանակել Վահրամ Թոքմաջյանին, օգնականներ՝ Էմանուել Ագջոյանին, Մարիամ Աբովյանին.
- մասնակիցների մեկնումը` հոկտեմբերի 23-ին, ժամը 7:00, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան-Վարդենիս-Քարվաճառ-Դադիվանք-Վանք-Գանձասար երթուղով, վերադարձը՝ հոկտեմբերի 27-ին` Գանձասար-Ստեփանակերտ-Շուշի-Քաշաթաղ-Երևան երթուղով.
- մասնակիցների տեղափոխումը կազմակերպում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, սահմանված կարգով, ՊԱԶ մակնիշի ավտոբուսներով.
- ըստ պայմանավորվածության՝ գիշերումը կազմակերպել Արցախի ԿԳ նախարարության «Գանձասար» ճամբարում, սնունդը՝ ծնողների միջոցներով.
- խմբի մասնակից սովորողներին «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներից՝ որպես մեդիաօլիմպիադայի մրցանակ, հատկացնել 10.000-ական դրամ (ընդամենը 400.000 դրամ).
- կրթահամալիրի գրադարանի միջոցով հատկացնել ուսումնական գրականություն` Վանք գյուղի դպրոցականներին նվիրելու համար.
- Վահրամ Թոքմաջյանի պատասխանատվությամբ մասնակիցներին տրամադրել.
թվային ֆոտոխցիկ
պրոյեկտոր - 2 հատ
ձայնագրիչ
ուժեղացուցիչ
ուսումնական ֆիլմեր
նեթբուք
աստղադիտակ
աստղացուցարան
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան