ՀՐԱՄԱՆ N 13-487
Կրթահամալիրի դպրոցներում աշնանային ստեղծագործական հավաքի արդյունքները, սովորողների և ծնողների հետ զրույցները ցույց են տալիս, որ կրթահամալիրում կան մանկավաժական աշխատողներ, սովորողներ, որ ուսուցման-ուսումնառության համար անհրաժեշտ համակարգչային հմտություններին՝ ուսումնական նոթբուք-նեթբուքի կիրառում որպես ուսումնական գործիք, առարկայական ուսուցման, ուսումնական նախագծերի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին, բավարար չափով չեն տիրապետում։ Դրա հետևանքը որոշ տեղերում սովորողների և նրանց ծնողների չհիմնավորված անհանգստությունն ու անվստահությունն են։ Իրավիճակը շտկելու համար.
- մինչև հոկտեմբերի 4-ը հաստատման ներկայացնել անհրաժեշտ համակարգչային ծրագրերի ցանկը՝ ըստ դասնթացների. պատասխանատու՝ դասընթացի ծրագրի համակարգող, Տիգրան Պարսիլյան.
- հոկտեմբերի 4-10-ին անցկացնել ուսումնասիրություններ.
- սովորողի մեդիագրադարանը իր համակարգչում. պատասխանատու՝ դպրոցների ղեկավարներ, Զարուհի Առաքելյան(Միջին դպրոց, Գեղարվեստի ավագ դպրոց, Գեղարվեստի կրտսեր դպրոց, Նոր դպրոց, Հիմնական դպրոց)
- մեդիագրադարանը, համակարգչային ծրագրերը, թվային միջոցների կիրառումը դասընթացների ծրագրերում. պատասխանատու՝ գնահատման ծառայություն (ուսումնասիրության նախագիծ)
- ուսուցիչների մեդիահմտությունների ուսումնասիրություն ընտրված երեք խմբերում.
- մաթեմատիկայի ուսուցիչներ. պատասխանատու՝ Հերմինե Անտոնյան, Տիգրան Պարսիլյան (գործիք)
- ռուսերենի ուսուցիչներ. պատասխանատու՝ Լուսինե Բուշ, Տիգրան Պարսիլյան (գործիք)
- դասվարներ. պատասխանատու՝ Արմինե Թոփչյան, Անահիտ Հարությունյան (գործիք)
- 5-6-րդ դասարանցիների մուտքագրման հմտությունների ուսումնասիրություն. պատասխանատու՝ Լուսինե Ալեքսանյան (առաջադրանք, գործիք), Տաթև Բլեյան (արդյունքներ), Կարինե Պետոսյան (արդյունքներ), Արմինե Թոփչյան (առաջադրանք, արդյունքներ) , Սրբուհի Աղաբաբյան (արդյունքներ).
- տնային աշխատանքի կատարման վրա ծախսվող ժամանակի հաշվառում. գնահատման ծառայություն, դպրոցների ղեկավարներ (Հիմնական դպրոց. առցանց քննարկում), ծնողներ.
- լրամշակել սովորողների ծնողներին ուղղված պահանջները. կրթական ծրագրերի համակարգողներ.
- հոկտեմբերի 14-ի վարչական խորհրդում ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները, առաջարկությունները.
- դպրոցների ղեկավարներին, ուսուցիչներին, սովորողներին՝ իրենց փորձի հիման վրա իրավիճակը շտկելու այլ առաջարկություններ անել, իրականացնել (ինչպես, օրինակ՝ Մարիամ Մանսուրյանի նախաձեռնած քննարկումն է).
- մեդիակրթության մասնակիցների առողջությունը մշտապես հսկողության տակ պահելու համար կրթահամալիր աշխատանքի հրավիրել ակնաբույժի, ֆիզիոթերապևտի։
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան