• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անթափոն-անաղբ ճամբարով դեպի ծիսական հարսանիք

Ո՞նց անենք, որ, ինչպես պայմանավորվել էինք, մեր ճամբարային գործունեությունը լինի անթափոն ու անաղբ։ Ի՞նչ է դա նշանակում։

Ցո՛ւյց տվեք ճամբար դարձած մեր դպրոցներում, միջճամբարային անցումներում՝ Քոլեջից կրթական կասկադով, արևելքով դեպի արևմուտք, մինչև ուսումնական ագարակ, և հյուսիս-գեղարվեստից Սասնալանջով, մայր դպրոցի փառատոնային պուրակով դեպի հարավ՝ Շամիրամի այգիներ։ Ես ամեն օր անցնելու եմ այս ճամփով՝ ոտքով թե հեծանվով, ոչինչ բաց չեմ թողնելու, չեմ շրջանցելու քաղաքապետարանի տեղադրած աղբի տեսակավորման աղբամանները։ Հենց այդ աղբամաններից էլ սկսել։ Ցո՛ւյց տվեք, թե որտեղ են դրանք տեղադրված, ինչպես է օգտագործվում։ Ամեն օրվա վերջում կշռեք ճամբարում մնացած աղբը, որն առանց թափոնի է։

Կհանդիպենք։

 

Էջի նկարը՝ Նունե Խաչիկօղլյանի։

Աղբյուրը՝ Աշոտ Բլեյանի բլոգ։