Արդեն յոթերորդ օրն է, ինչ մենք գտնվում ենք Բուլաչաուրիի ճամբարում: Ես օրերն ու ժամերն եմ հաշվում, թե երբ է անցնելու այս վերջին երեք օրը, որ վերադառնամ մեր գյուղ, որտեղ լիքը գործ ունեմ անելու: Չնայած ամեն ինչ մաքուր է, սնունդը՝ լավ, բայց կարելի է ասել՝ ինձ այստեղ պահող ոչինչ չկա: Չկան բավականին հետաքրքրություններ, օրերը ձանձրալի են, իսկ ձանձրալի դասախոսությունները ահավոր երկար են տևում՝ առանց բա