• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի 14 տարեկան սովորողի ուսումնաարտադրական աշխատանքի կազմակերպման կարգ

Նախագիծ

  1. Կրթահամալիրի դպրոցի սովորողը (այսուհետ` Սովորող) սովորողի ազատ ընտրությամբ և ծնողի համաձայնությամբ, դիմում է ուսումնաարտադրական արհեստանոցի ղեկավարին (այսուհետ` Ղեկավար) ուսումնաարտադրական աշխատանք կատարելու խնդրանքով: Ղեկավարը խնդրանքը հարգում կամ մերժում է դպրոցի ղեկավարի հետ:
  2. Աշխատանքները Ղեկավարի սահմանած ժամկետում և տեղում սովորողը կատարում է սկսած 2011թ. մայիսի 13-ից մինչև հուլիսի 1-ը:
  3. Աշխատանքի տևողությունը չի կարող գերազանցել ուսումնական օրերին` 2 ժամը, իսկ շաբաթ օրերին` 3 ժամը: Կիրակի օրը աշխատանքի կատարումը արգելվում է:
  4. Աշխատանքը կարող է կատարվել ուսումնական պարապմունքից դուրս, ոչ ուշ քան ժ. 18:00:
  5. Աշխատանքի հաշվառումը, աշխատանքի անվտանգությունը, աշխատանքային գործիքներով ապահովումը կատարում է Ղեկավարը:
  6. Աշխատանքի ամփոփումը և վճարումը կատարվում է շաբաթական` տեղեկացնելով Սովորողին և դպրոցի ղեկավարին:
  7. Սովորողների վճարումը կատարվում է նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքով որոշված գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողի համար ժամային տարիքային դրույքի (24 ժամյա աշխատանքային շաբաթ) նվազագույն չափից ոչ պակաս` 326 դրամ:

Ուսումնաարտադրական արհեստանոցների ղեկավարներ

  • Կրթական հաստատության արտաքին տարածքների բարելավման
    Ժորա Խաչատրյան, Համլետ Կարապետյան, Աշոտ Դուրյան, Ավետիք Ալավերդյան, Էյլեր Հովսեփյան, Կարո Մանդալյան, Շողիկ Պողոսյան, Կարեն Մինասյան
  • Մեդիա գրադարան
    Մարի Գաբանյան, Գևորգ Հակոբյան, Սուսան Մարկոսյան, Հասմիկ Նալբանդյան, Աշոտ Տիգրանյան, Կարինե Մացակյան, Աիդա Պետրոսյան
  • Ընդունելության կազմակերպում
    Արթուր Բլեյան, Լուսինե Բուշ, Էլեն Թադևոսյան, Մարիետ Սիմոնյան, Սրբուհի Աղաբաբյան, Տաթև Բլեյան, Նառա Նիկողոսյան, Մայիս Նիկողոսյան