Նախագիծ
- Կրթահամալիրի դպրոցի սովորողը (այսուհետ` Սովորող) սովորողի ազատ ընտրությամբ և ծնողի համաձայնությամբ, դիմում է ուսումնաարտադրական արհեստանոցի ղեկավարին (այսուհետ` Ղեկավար) ուսումնաարտադրական աշխատանք կատարելու խնդրանքով: Ղեկավարը խնդրանքը հարգում կամ մերժում է դպրոցի ղեկավարի հետ:
- Աշխատանքները Ղեկավարի սահմանած ժամկետում և տեղում սովորողը կատարում է սկսած 2011թ. մայիսի 13-ից մինչև հուլիսի 1-ը:
- Աշխատանքի տևողությունը չի կարող գերազանցել ուսումնական օրերին` 2 ժամը, իսկ շաբաթ օրերին` 3 ժամը: Կիրակի օրը աշխատանքի կատարումը արգելվում է:
- Աշխատանքը կարող է կատարվել ուսումնական պարապմունքից դուրս, ոչ ուշ քան ժ. 18:00:
- Աշխատանքի հաշվառումը, աշխատանքի անվտանգությունը, աշխատանքային գործիքներով ապահովումը կատարում է Ղեկավարը:
- Աշխատանքի ամփոփումը և վճարումը կատարվում է շաբաթական` տեղեկացնելով Սովորողին և դպրոցի ղեկավարին:
- Սովորողների վճարումը կատարվում է նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքով որոշված գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողի համար ժամային տարիքային դրույքի (24 ժամյա աշխատանքային շաբաթ) նվազագույն չափից ոչ պակաս` 326 դրամ:
Ուսումնաարտադրական արհեստանոցների ղեկավարներ
- Կրթական հաստատության արտաքին տարածքների բարելավման
Ժորա Խաչատրյան, Համլետ Կարապետյան, Աշոտ Դուրյան, Ավետիք Ալավերդյան, Էյլեր Հովսեփյան, Կարո Մանդալյան, Շողիկ Պողոսյան, Կարեն Մինասյան
- Մեդիա գրադարան
Մարի Գաբանյան, Գևորգ Հակոբյան, Սուսան Մարկոսյան, Հասմիկ Նալբանդյան, Աշոտ Տիգրանյան, Կարինե Մացակյան, Աիդա Պետրոսյան
- Ընդունելության կազմակերպում
Արթուր Բլեյան, Լուսինե Բուշ, Էլեն Թադևոսյան, Մարիետ Սիմոնյան, Սրբուհի Աղաբաբյան, Տաթև Բլեյան, Նառա Նիկողոսյան, Մայիս Նիկողոսյան