Մեր կայքում լուրջ քննարկումների տեղիք տված թեման մեր ակումբում որոշեցինք հենց այնպես չթողնել:
Միջին դպրոցի սովորողներ Նարեկն ու Արտուշը որոշեցին հետամուտ լինել ու սկսեցինք նոր նախագիծ: Նպատակը մեկն է՝ հասկանալ, թե ինչ է ռաբիսը: Սահմանումներ տալու համար առաջինը, ում դիմել են սովորողները՝ «Սեբաստացիներ» երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյանն է:
Այսօր տիար Բլեյանի հյուրերն էին «Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի» և «Աշխատանքային ռեզերվներ» ՀԿ նախագահ Արա Մեհրաբյանը և նրա գործընկերը:
«Հիմնական ռադիոն» այս անգամ անդրադարձել է ապրիլի 3-ին նախատեսված նորամուտին: Լրագրող Լուսինե Գևորգյանը փորձել է պարզել, թե նախապատրաստական աշխատանքներն ինչ փուլում են:
Մարտի 6-ին՝ ժամը 12:00-ին, Ավագ դպրոց-վարժարանի ակումբում տեղի կունենա հանդիպում Պրահայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Պետր Դրուլակի հետ: Այժմ երկշաբաթյա այցելությամբ նա Հայաստանում է. հրավիրված է Հայաստան` Կառավարման ակադեմիայում Միջազգային դիվանագիտության մասին դասախոսություններ կարդալու համար:
Մայրենի լեզվի միջազգային օրը info.mskh ակումբի երկու սովորողների` Ռուզան Ամիրխանյանի ու Իզաբելա Խանզրատյանի հետ հանդպիպեցինք Լեզվի պետական տեսչության առաջին պետ Վալերի Միրզոյանին: Հանդիպումը բավական երկար էր: Ներկայացնում ենք մի հատված զրույց-դասախոսությունից:
Փերվարի 15-ին Հիմնական դպրոցի 5-րդ և 7-րդ դասարանի մի խումբ սովորողներ այցելեցին Թումանյանի թանգարան: Իր լրագրողների խմբով մեզ միացավ նաև Նոյեմի Անդրեասյանը: Ներկայացնում ենք այդ հիշարժան օրվա մասին պատմող ռադիոլուրը:
Երեկ տիար Բլեյանին հրավիրել էին Ֆորում ակումբ: Տիարը խնդրել էր, որ ասուլիսի ժամանակ հիմնականում կրթության բնագավառի մասին լինեն հարցերը: Այդպես էլ եղավ: Չնայած, որ վերջում քաղաքականությունից էլ հարցեր տվեցին: