ստեղծական աշխատանքն ու առաքելական ոգին առաջնային են.
ազատությունն ու կրթությունն անանջատ են: Մեր սովորողը կրթության միջոցով.
շարունակ զարգացնում է կարողություններն ու անձնային որակները, զորացնում կամքը.
շրջակա միջավայրը դարձնում է խնամված, հետաքրքիր և գրավիչ.
դառնում է ավելի տնտեսող, բարեկիրթ, հայրենատեր քաղաքացի:
Թող գա նա, ով`
տանը, դպրոցում, ամենուր գործածում է մեդիան.
ուսումնասիրում, թարգմանում, փոխանցում է.
հարուստ և կենդանի է պահում մայրենին ու մշակույթը: Կրթահամալիրը տարբեր կրթական հեղինակային (պետական այլընտրանքային) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է, որն ապահովում է կրթություն յուրաքանչյուրի համար: Շենքում անլար ինտերնետ, դասարանում` էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ Սովորողի անձնական նոթբուքի-նեթբուքի գործածում Հիգիենիկ, ապահով, ջեռուցվող, հետաքրքիր ու հարմար միջավայր Առցանց ուսուցում. անհատական ուսումնական պլաններ և ծրագրեր Սովորողի ընտրությամբ խորացված ուսուցում, լրացուցիչ կրթություն, ակումբային գործունեություն Օլիմպիադաներ, ստուգատեսներ, ցուցահանդեսներ, ճամբարներ: Հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական նախագծեր, մասնագիտական փորձառություն Անգլերենի, ռուսերենի անընդհատ ուսուցում – կիրառում: Գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը, վրացերենը, թուրքերենը, պարսկերենը` սովորողի ընտրությամբ: Մարմնամարզությունը, լողուսուցումը, պարը,սպորտը, երաժշտությունը`դպրոցական կենցաղի բաղկացուցիչՖիզիկական կրթությունը`սովորողի ընտրած մարզաձև Երկարօրյա ուսուցում, առողջ ու մատչելի սնունդ, ապահով տեղափոխում: