Մրցանակակիրները
«Հակոբ Հակոբյան»
- կրթահամալիրի դասավանդողին՝ բնագիտության, տեխնիկայի, էկոլոգիայի, մաթեմատիկայի բնագավառում բլոգային-նախագծային-լաբորատոր ուսուցման կազմակերպման, տարածման համար.
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների սովորողին՝ բնագիտության, տեխնիկայի, էկոլոգիայի, մաթեմատիկայի բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման համար։
«Տիգրան Հայրապետյան»
- կրթահամալիրի դասավանդողին՝ հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝ հասարակագիտական, քաղաքացիական ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։
«Վահան Ասատրյան»
- կրթահամալիրի դասավանդողին՝ ռազմա-մարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցի, քոլեջի սովորողին՝ ռազմա-մարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար։
«Մխիթար Սեբաստացի»
- կրթահամալիրի դասավանդողին՝ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, հայկական մշակույթի, հայագիտության տարածման համար (նաև թարգմանությամբ).
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար։
«Ռուդիկ Հարոյան»
- կրթահամալիրի դասավանդողին` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման, տարածման համար։
«Աիդա Պետրոսյան»
- կրթահամալիրի դասավանդողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման արդյունքների համար։
«Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»
- կրթահամալիրի դասավանդողին՝ հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման մեջ էական ներդրում ունենալու, նորարարության համար։
«Գրադարանի աղջիկ»
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝ գրադարանի-մեդիագրադարանի զարգացման մեջ էական ներդրում ունենալու համար։
«Մուտք մանկավարժություն»
- այլ ոլորտից մանկավարժություն տեղափոխված դասավանդողին, որի մանկավարժական գործունեության արդյունքը նկատելի է։
Անվանական մրցանակները տրվում են պարգևատրման ֆոնդից, որ ձևավորվում է կրթահամալիրի սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարներից, «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում ծրագրի» միջոցներից, ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նպատակային ներդրումներից, կրթահամալիրի ոչ բյուջետային այլ միջոցներից: Անվանական մրցանակի թեկնածուին առաջադրում են կրթահամալիրի աշխատողները, կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողները, ծնողները։ Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ, մրցանակը հատկացվում է կրթահամալիրի տնօրենի հրամանով։
Անվանական մրցանակները տրվում են.
- մարտի 18-ին՝ «Տիգրան Հայրապետյան».
- հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքին՝ «Հակոբ Հակոբյան», «Ռուդիկ Հարոյան», «Վահան Ասատրյան», «Աիդա Պետրոսյան», «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ», «Մուտք մանկավարժություն», «Գրադարանի աղջիկ».
- «Սեբաստացու օրեր կրթահամալիրում» կրթահամալիրի տոնին՝ «Մխիթար Սեբաստացի»։