• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային կրթական ծրագրի չափորոշչի, առարկայական ծրագրերի ստեղծման, փորձաքննության և ընդունման աշխատակարգ

1. Ստեղծման փուլ

  • Հեղինակային կրթական ծրագրի չափորոշչի, առարկայական ծրագրերի ստեղծման համար կազմվում են աշխատանքային խմբեր:
  • Աշխատանքային խմբերի գործունեությունը ղեկավարում (համակարգում) են կրթական ծրագրերի համակարգողները:  Համակարգողը կազմում  և հեղինակային ծրագրերի կենտրոնի ղեկավարի  հետ համաձայնեցնում է աշխատանքի բովանդակությունը, առարկայական ծրագրին ներկայացվող պահանջները, աշխատանքի կատարման ժամանակացույցը (նաև փորձաքննության ժամանակացույցը), կատարողների ցուցակը, յուրաքանչյուրի կատարելիք աշխատանքը, արդյունքին ներկայացվող պահանջները, աշխատանքի վարձատրության չափը: Համակարգողի և անդամների հետ կրթահամալիրի տնօրենը կնքում է աշխատանքային ժամանակավոր պայմանագիր: 

2. Փորձաքննության փուլ

  • Ներկայացված աշխատանքներն անցնում են փորձաքննություն:
  • Փորձաքննության առաջին փուլում աշխատանքը հատվածաբար (շաբաթական առնվազն մեկ անգամ պարբերականությամբ) ներկայացվում և քննարկվում է mskh.am-ի սոցիալական ցանցում («Հեղինակային կրթական ծրագրեր» էջում` առարկայական ծրագրերի մեջ): Քննարկումը բաց է: Չափորոշչի և առարկայական ծրագրերի առցանց քննարկմանը մասնակցելը կրթահամալիրի դասավանդողի համար պարտադիր աշխատանք է:  
  • Արտաքին փորձաքննության համար աշխատանքը տրվում է կրթահամալիրում չաշխատող, հանրապետությունում հայտնի մասնագետների, ովքեր գրավոր ուղարկում են իրենց դիտողությունները, առաջարկությունները, կարծիքը: Փորձագետների անհատական կազմը և փորձաքննության կարգը տնօրենի հաստատմանն են ներկայացվում կրթահամալիրի մասնաժողովի կողմից:

3. Ընդունման փուլ

Փորձագիտական փուլից հետո աշխատանքի վերամշակված տարբերակը կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ ուղարկվում է կրթության ու գիտության նախարարություն: Նախարարության աշխատակիցների հետ քննարկումներին մասնակցում է առարկայական ծրագրի հեղինակը:

Բոլոր փուլերն անցած ծրագրերը ներկայացվում են կրթահամալիրի խորհրդին` դրանք կրթահամալիրում օգտագործման իրավունքի հաստատմանը:
 

Մասնաժողով 11.06.2012