Ամեն ուրբաթ՝ ժամը 15։15-16։00, տեղի ունեցող ուրբաթ-համերգ ընդհանուր պարապմունքը (այսուհետ` պարապմունք) նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով։
- Պարապմունքի համակարգողը կրթահամալիրի ծեսերի կենտրոնն է, կենտրոնի ղեկավարը ուսումնական շրջանի համար նախօրոք հաստատում է պատասխանատուների ցուցակը ըստ օրացույցի:
- Պարապմունքի մասնակիցներն են կրթահամալիրի մանկավարժական աշխատողները, դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, քոլեջի նախագծային խմբերը, կրթական փոխանակումների ծրագրով կրթահամալիրում գտնվող նախագծային խմբերը, ծնողներ, հյուրեր։
- Պարապմունքի ծրագրումը, կազմակերպումը, սպասարկումը, վարումը, լուսաբանումը պատասխանատուների ուսումնական նախագիծն է, որը հաշվառվում է նախագծի մասնակիցների անհատական պլաններում, սահմանված կարգով գրանցվում է։
- Պարապմունքը կազմակերպվում է Մայր դպրոցի Մարմարյա սրահում կամ բացօթյա՝ պուրակում, համերգ-տոնախմբության ձևով:
- Պարապմունքի բովանդակությունը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով։ Պարապմունքի ծրագիրը՝ երգ, պար, ընթերցում, նախագծի պատասխանատուների, ծեսերի կենտրոնի բլոգներում հրապարակվում է առնվազն մեկ շաբաթ առաջ։
- Պարապմունքի բոլոր ներկաները գործուն մասնակից են. ծրագիրը ներկայացնողները՝ դասարան-համույթ, ակումբ-համույթ, դպրոց-համույթ, կրթական ծրագիր-համույթ, դպրոցների՝ ծրագրով միավորված խմբեր-համույթ, նյութերը գիտեն բերանացի, մյուս մասնակիցները ծրագրին հետևում, ելույթին միանում են իրենց անհատական թվային գործիքներով։ Մեծ էկրանը ցուցադրում է պարապմունքի համար հատուկ պատրաստված տեսանյութեր։
- Մայր դպրոցում պարապմունքի ժամանակ սահմանվում է հատուկ ռեժիմ, որ բացառում է երթևեկը. մասնակիցները սրահ են գալիս առանց ուշանալու, մնում են մինչև վերջ:
- Պարապմունքը արտագնա՝ որպես հանրային որևէ հարթակում տոնախմբություն-համերգ-ցուցադրություն, կարող է կազմակերպվել նախագծի ղեկավարի հայտով, կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։
- Պարապմունքին մանկավարժական աշխատողների մասնակցությունը սահմանված կարգով հաշվառվում է։
Նախկինը։