• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայր դպրոցի չարուկ շունիկները

Նկարագրություն: 
Մի քանի օր է՝ Ավագ և Միջին դպրոցի սովորողները դասամիջոցներին վազելով իջնում են Մայր դպրոցի ներքին բակ ու մի քանի րոպեից ուրախ-զվարթ, լայն ժպիտը դեմքներին վերադառնում դպրոց: Ես էլ գնացի այնտեղ ու ծառերի տակ հայտնաբերեցի էս սիրուն շունիկներին: Պարզվում է՝ չարուկ շունիկները մտել էին... կանաչ ներկի մեջ և դարձել էլ ավելի գունագեղ-հմայիչ: Ու գիտե՞ք՝ ինչու եմ պատմում այս ամենը: Պատմեցի, որ ժպտաք: Այ, այդպես: Շնորհակալություն: Վերջին լուսանկարը՝ ֆեյսբուքից: Լուսանկարի հեղինակ՝ Եվա Մարկոսյան, Ավագ դպրոց, 10-րդ դաս.: