• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ

Նկարագրություն: 
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ, Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն, Ցընորում է կապույտ մութի աշխարհում… Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող, Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.— Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում, Որպես երազ մոռացումի անձավում. Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ — Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ… Վահան Տերյան